|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մուշեք արք. Մարտիրոսյանի ղեկավարությամբ՝ հունիսի 21-ին՝ կիրակի, թեմի բոլոր եկեղեցիներում տեղի կունենա Ս. պատարագի և հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Քըրքը Քըրքորյանի. տեղեկացնում է Asbarez-ը:
Առաջնորդ սրբազանը, ով Ս. պատարագ է մատուցելու Ֆրեզնոյի Ս. Երրորդություն մայր եկեղեցում և կատարելու է մի նոր սրբանկարի օրհնություն, ղեկավարելու է հոգեհանգստյան արարողությունը:
«Կը հրաւիրենք մեր հաւատացեալ ժողովուրդը, որ միանայ յիշատակի արարողութեանց եւ աղօթք բարձրացնէ հայրենանուէր ու ազգանուէր բարերարին հոգւոյն խաղաղութեան համար»,- նշվել է Ազգային առաջնորդարանի դիվանի հաղորդագրության մեջ: