|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 17։30-ին Երևանի Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածնի եկեղեցում (Ղազար Փարպեցի 9), ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնությամբ, տեղի է ունենում հոգեհանգստի արարողություն։
1983 թ. հուլիսի 27-ին հինգ հայ երիտասարդներ գրավեցին Լիսաբոնում (Լիզբոն) Թուրքիայի դեսպանատան շենքը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին սևեռելու համար: Այդ գործողությունը պարզապես խենթություն կամ արկածախնդրություն չէր: Տղաները անդամակցում էին Հայ Հեղափոխական բանակին, որը հանձն էր առել, աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելով, իրագործել Հայ Դատի արդար լուծմանը հասնելու՝ անհնարին թվացող առաքելությունը: Լիզբոնյան հնգյակի սխրագործությունը օրինակ դարձավ բազմաթիվ երիտասարդների համար, որոնք շարունակեցին նրանց պահանջատիրության երթը։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։