Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Մայիսի 12-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Մարիամ Ն.-ն և հայտնել, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Մարիամ Ն.-ի՝ Լուսագյուղ գյուղում գտնվող տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է ընկերը` 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Ժամը 13.30-ին Ռոբերտ Մ.-ն նշված գյուղից բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: