|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, թե Քարդաշյանի այցը Հայաստան կարո՞ղ է նպաստել պահանջատիրության գործընթացին: Ռուբեն Հակոբյանը նախ նշեց. «Ինչպես տեսնում եմ, որևէ մեկը չի կարող ասուլիս անել` առանց Քարդաշյանի թեման շրջանցելու: Ողջունում եմ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան»:
Պատգամավորը նշեց, որ, բնականաբար, Քիմ Քարդաշյանի միջոցով միջազգային հեղինակավոր պարբերականները սկսեցին լուսաբանել Հայաստանը ու Հայոց ցեղասպանության թեման:
«Բայց այս ամբողջ իրավիճակում ամենաանհարմար վիճակում է հայտնվել Քիմի ամուսինը, և նա կարող է նեղանալ հայերից, քանի որ նա աշխարհահռչակ ռեփեր է, բայց ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ պետք է օգտագործել Քիմի ամուսնու՝ հայտնի ռեփեր լինելու հանգամանքը և նրա միջոցով էլ Հայոց ցեղասպանության թեման արծարծել:
Այլ հարցերից պատգամավորը խուսափեց` ասելով, որ Քիմ Քարդաշյանի մասին իր գիտելիքներն ու պատկերացումներն այնքան էին, որքան հնչեցրեց: