կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-04 19:52
Հասարակություն

Եղանակի կանխատեսում. հունիսի 5-9

Եղանակի կանխատեսում. հունիսի 5-9

Հունիսի 5-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 6-9-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավային է` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևանում հունիսի 5-ին, 8-ին, 9-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հունիսի 6-7-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: