|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Վերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը` 8 կիլոմետր։
Ռուսաստանից այսօր Հայաստան վերադարձած հարազատներս հայտնեցին, որ Վերին Լարսի անցակետն անցնելու, Ռուսաստանի և Վրաստանի սահմանը հաղթահարելու համար իրենք ընդհանուր առմամբ 10 ժամ են ծախսել։
Նախօրեին վրացական կողմը գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան ժամը 8-ը փակել է սահմանային անցակետը, որի հետևանքով հաջորդ օրը ավտոմեքենաների և սահմանային անցակետն անցնողների հերթն ավելի մեծ է եղել։ Սահմանի անցակետի երկու կողմերում իրենց ավտոմեքենաների տեղը փոքր-ինչ առաջ գցելու համար բազում վեճեր, կռիվներ են եղել»։