կարևոր
1894 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-22 11:47
Իրավական

Դատարանը դատի՜․ խոստացել էինք անպատասխան չթողնել ապօրինի վարքագիծը․ Հովհաննես Խուդոյան

Դատարանը դատի՜․ խոստացել էինք անպատասխան չթողնել ապօրինի վարքագիծը․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է,․ «Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն։

Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:

Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ: 

Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն: 

Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր:

Դատարանը դատի՜»։