Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Սահմանազատման հետևանքով կարևոր բարձունքներն անցել են Ադրբեջանին
2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց֊Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը։ Դրա հետևանքով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքները հայտնվեցին Ադրբեջանի զինուժի ձեռքին։
Այդ բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերը այժմ լիովին վերահսկում են Հայաստան֊Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածով երթևեկը։ Ադրբեջանին հանձնվեց ավելի շատ մարտական հենակետ, քան սկզբից նախատեսված էր։
«Նոր տարի» հենակետը սահմանազատումով չպետք է հանձնվեր Ադրբեջանին, սակայն հանձնվեց»։