|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միացյալ Նահանգները մտադիր չէ հետաձգել Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը, չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրները կարող են միանալ Ռուսաստանից նավթի գնման համար Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Ավելի վաղ, հուլիսի 12-ին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից կսահմանվեն 30 տոկոս մաքսատուրքեր եվրոպական արտադրանքի նկատմամբ։ Միևնույն ժամանակ ուժի մեջ կմնան արդեն գործող ոլորտային տուրքերը:
Դոնալդ Թրամփը հայտարարել էր նաև, որ հնարավոր է 100 տոկոս մաքսատուրք սահմանի Ռուսաստանից նավթ գնող երկրների նկատմամբ, եթե ՌԴ-ն չհամաձայնի սեպտեմբերի սկզբին Ուկրաինայում խաղաղ կարգավորում սկսել։