|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բրյուսելը պահանջելու է Վաշինգտոնից պարզաբանումներ նոր մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ, դրանց հայտարարությունը համայնքի համար տհաճ անակնկալ է դարձել:
Այս մասին ասել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք գործարք ունեինք Ամերիկայի հետ, և մենք հետևում էինք այդ գործարքին։ Մեզ համար այս պայմանավորվածությունների չպահպանումը տհաճ անակնկալ դարձավ», - ասել է Կալլասը՝ նշելով, որ եվրոպական աշխատանքային օրենսդրությունն ավելի լավն է, քան ամերիկյանը, համայնքի երկրներում կա վճարովի արձակուրդ, կան շատ լավ աշխատանքային պայմաններ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշում էր ընդունել մաքսատուրքեր սահմանել առևտրային գործընկերների նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի պատրվակով։
Դրանց չափը կկազմի 10%-ից մինչև 12,5%։