|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությունը:
«Ուրախ եմ հայտնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ համաձայնագիրը կնքել առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Այնուամենայնիվ, Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ հայտարարությունը չի պարզաբանում, թե արդյո՞ք Թրամփը համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար «սպառնալիք հանդիսացող մաքսատուրքերը»:
Հիշեցնենք, որ դեռ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ը հաղորդել էր, որ պատրաստվում է հասնել Ճապոնիայի իշխանությունների կողմից ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցմանը: