|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մայիսի 8-ին կհայտարարեն ամերիկյան մաքսատուրքերի նվազման շուրջ համաձայնագրի մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ ըստ էության, Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որ նման համաձայնության է հասել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը մեծ ձեռքբերում է Քիր Սթարմերի կառավարության համար։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, և այսօր ավելի ուշ դուք ավելի շատ տեղեկություն կստանաք ինձնից այդ մասին», - ասել է Սթարմերը։
Ավելի վաղ Դաունինգ Սթրիթը նույնպես հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին հայտարարություն կարվի մայիսի 8-ին։