|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են ակտիվացնել ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցությունները, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ համաձայնեցված չէ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը:
«Մենք պատրաստ ենք ակտիվացնել բանակցությունները: Պաշտոնապես դեռ ոչինչ համաձայնեցված չէ, սակայն մենք կարող ենք քննարկել այդ հարցը»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:
ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումը բրիտանացիները կայացրել են 2016-ի հունիսի 3-ին կայացած հանրաքվեի ժամանակ: Բրիտանիան պետք է լքի միությունը 2019-ի մարտի 29-ին`Brexit-ի մեկնարկից երկու տարի անց: