|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ և օգնել երկրին` դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը:
Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի գծով հատուկ ներկայացուցիչ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, որը փետրվարի 20-ին կժամանի Բաքու և կմասնակցի «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստին, այդ ոլորտում համագործակցության մասին քննարկումներ կանցկացնի:
Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի խոշորագույն ներդրումային և տնտեսական գործընկերն է: