|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հույս ունի` ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի տեղաբաշխման հարցում, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք այսօր մեր միության գործունեության հրատապ հարցեր կքննարկենք, ազգային կարգավորման ձևավորման հարցերը: Հուսով եմ, որ վերջնականապես կպայմանավորվենք այն խնդրով , ինչի մասին դուք հենց նոր ասացիք: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը»,- ասել է Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովի հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ վարչապետը շեշտել է նաև, որ շարունակում են կարևոր թեմաներ մնալ ինչպես թվային օրակարգը, այնպես էլ ընդհանուր ֆինանսական շուկան:
«Մենք իսկապես որոշակի հաջողություններ գրանցել ենք: Մասնավորապես, նվազում են վարչարարական խոչընդոտները, չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- մանրամասնել է Մեդվեդևն ու ընդգծել` երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: