|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ եկող շաբաթվա ընթացքում Հայաստան են այցելելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության անդամները՝ երեք անդամ-նախարար: Նրանք ներկայացնելու և քննարկելու են կառավարության ներկայացուցիչներիու բիզնես համայնքի հետ մի շարք հարցեր, մասնավորապես` մաքսային օրենսգրքի հետ կապված, հարկային հարցեր:
Գաբրիելյանը նշեց, որ Վիետնամի հետ ԵՏՄ-ն նախատեսում է կնքել ազատ առևտրի համաձայնագիր, դա ևս ներկայացվելու է Հայաստանի հանրությանը:
«Խնդրում եմ բոլորին` ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին»,- ասաց նա: