27 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.29 |
GBP | ⚊ | 485.57 |
GEL | ⚊ | 145.08 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.08 |
Հայաստանի տարածքում փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։