կարևոր
1711 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 15:33
Քաղաքական

Թշնամի Ադրբեջանը շարունակում է գրոհը. ի՞նչ է ասել ԱԳ նախարարը «խաղաղության հաստատման» մասին

Թշնամի Ադրբեջանը շարունակում է գրոհը. ի՞նչ է ասել ԱԳ նախարարը «խաղաղության հաստատման» մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.

«Մենք կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին կան լավ հեռանկարներ: Մենք իրատեսական ենք համարում այդ ճանապարհն ավարտելը։ Կան կոնկրետ քայլեր այս գործընթացն ավարտելու համար, բայց հայկական կողմը դրանք դեռևս չի ձեռնարկել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել նրա Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովը նաև հայտնել է, որ մանրամասն քննարկել են Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը ու կարևորել ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը։