կարևոր
2641 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 14:53
Քաղաքական

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման վերաբերյալ

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման առաջընթացի առնչությամբ ուղերձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ կիսվելով ՀՀ վարչապետի՝ նախորդ օրը կատարած գրառմամբ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները դյուրացնելու գործում: «Եվ մենք ոգևորված են Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի առնչությամբ»,-նշել է Պատելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավեի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էրոր Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի  խաղաղության պայմանագիրև այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը: