|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սեպտեմբերի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվել է «Կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման գործում» խորագրով խորհրդաժողովի, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայի կառավարության Եվրոպական և միջազգային գործերի նախարարությունը:
Խորհրդաժողովին մասնակցել են Ավստրիայում Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները, Հայաստանում և Վրաստանում Ավստրիայի դեսպանները, Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, նաեւ Մայր Աթոռից կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և «Հայաստանյան կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը. տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը:
Միջոցառման ընթացքում կարդացվել են զեկույցում, կազմակերպվել են քննարկումներ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: