|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օրերս հայազգի հայտնի լրագրող, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել: Նա իր բլոգում գրել է.
«Եթե Ռուսաստանը ծրագրում է պահպանել իրեն որպես առավելապես ռուսական մշակւյթի եւ քրիստոնեական արժեքների պետություն, ապա այդ պետությունը կարճ կյանք կունենա: Քանի որ ներկայիս դինամիկան տանում է դրան, որ մի քանի տարուց Ռուսաստանը կվերածվի ոչ թե ռուսների, այլ մուսուլմանների պետության: Այստեղ նույնիսկ վիզաները չեն կարող օգնել: Պետք չէ բռնություն կիրառել, ամեն օր մետրոյում մեկի գլխատել, պետք է ընդամենը միացնել ՌԴ-ում բնակվող տարբեր ազգերի մշակույթը և մեկ միասնական մշակության զանգված ստեղծել»:
Սիմոնյանի այդ գրառումը մեծ դժգոհություն է առաջացրել սոցցանցերում: