|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այն, որ վերջին շրջանում քաղաքի տարբեր մասերում ավելանում են թեքահարթակները, փաստ է: Թվում է` այս կամ այն կառույցի տերերն ավելի շատ են սկսել մտածել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց` ազատ տեղաշարժվելու իրավունքն ապահովելու մասին:
Սակայն փաստ է նաեւ, որ թեքահարթակները մեծ մասամբ չեն համապատասխանում համապատասխան չափանիշներին, եւ այնքան թեք են արվում, որ դրանից օգտվելը կյանքի համար վտանգավոր է դառնում:
Վերջերս նկատեցի, որ «Մոսկվա» կինոթատրոնի աստիճանների մոտ նույնպես թեքահարթակներ են հայտնվել. ուրախալի փաստ` առաջին հայացքից: Պարզվում է, որ սայլակից օգտվող անձին «թույլատրվում» է միայն մուտք գործել կինաթատրոն, իսկ ֆիլմ նայելն արգելվում է. իսկ թե ինչո՞ւ, դիտեք տեսանյութում: