կարևոր
292 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-12 13:35
Հասարակություն

Վաղարշապատում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր․ Գոհար Մելոյան


Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հետևում է Վաղարշապատում կայանալիք ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներին և կհետևի քվեարկության գործընթացին։ Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարեց կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը։
 

Նա ընդգծեց, որ Վաղարշապատում արդեն կան բացահայտված խախտումներ, այդ թվում՝ քրեական բնույթի, հիշեցրել է դիտորդը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է դեպքին, երբ գյուղերից մեկում բարեգործության անվան տակ բաժանել են թանկարժեք նվերներ և գումար։ ԶԼՄ-ներում հրապարակումը պետք է հիմք ծառայի քրեական գործ հարուցելու համար, նկատել է նա։

Գոհար Մելոյանը կոչ է արել քաղաքացիներին խախտումների կամ նույնիսկ խախտման կասկածի դեպքում դիմել իրենց։ «Եթե հայտնի քաղաքական ուժը  որոշի ակտիվ գործընթացներ սկսել, մենք գնահատականներ կտանք», - հավաստիացրել է Մելոյանը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։