Փոխարժեքներ
24 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ըստ օրենքի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է մեկնի արձակուրդ, եթե մասնակցում է նախընտրական քարոզարշավի՝ որպես պատգամավորի թեկնածու։ Սա մեր իրավիճակն է։ Այո, ֆորմալ առումով վերջինս մեկնել է արձակուրդ։ Եթե մեկնում է արձակուրդ, ուրեմն վարչապետին փոխարինող անձ պետք է լինի։ Տվյալ դեպքում փոխվարչապետ Ավինյանն է, եթե չեմ սխալվում։ Վարչապետի աշխատակազմը այդ ընթացքում պետք է աշխատանքը կատարի կառավարության թիվ 1 շենքում՝ կառավարության համար, ոչ թե վարչապետի։ Նրան պետք է ուղեկցի մեկ կառույց՝ Պետական պահպանության ծառայությունը։ Դա է այն առավելությունը, որ նա պետք է ունենա մյուս մրցակիցների նկատմամբ։ Ցանկացած այլ առաքելություն վարչական ռեսուրսի չարաշահում է»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։