Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 10:26
Քաղաքական

Վարչական ռեսուրսի հերթական չարաշահում․ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով պայմանավորված «Հայաստան» դաշինքի այցը Թալին չեղարկվել է․ հայտարարություն

Վարչական ռեսուրսի հերթական չարաշահում․ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով պայմանավորված «Հայաստան» դաշինքի այցը Թալին չեղարկվել է․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։

Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:

Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։

Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։

Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։