|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գիտնականները եկել են եզրահանգմանը, որ ծխելու սովորությունը մարդուն փոխանցվում է գենետիկորեն: Ուսումնասիրություններին մասնակցել է Նոր Զելանդիայի մինչև 38 տարեկան մոտ հազար բնակիչ. հայտնում է Russia Today-ը:
Նրանք, ովքեր գենետիկորեն հակված են ծխել, դեռևս դպրոցական տարիքում են փորձել ծխախոտը և շատ շուտով անցել են օրական մեկ տուփ սիգարետ ծխելուն: Իսկ արդեն 38 տարեկանում նրանք սուր կախվածության մեջ են եղել նիկոտինից և մի քանի անգամ ծխելուց հրաժարվելու անարդյունք փորձեր են արել:
Գիտնականները եկել են նաև այն եզրահանգմանը, որ մարդիկ, ովքեր օրական մեկ-երկու անգամ են ծխում կամ ծխում են միայն հանգստյան օրերին, գենետիկորեն այնքան էլ հակված չեն ծխելուն:
Պարզվել է նաև, որ հղիության ժամանակ ծխելը կարող է հանգեցնել մոր ԴՆԹ-ի կառուցվածքի փոփոխության, ինչն էլ, իր հերթին, երեխայի մոտ մի շարք հիվանդությունների, այդ թվում` ասթմայի պատճառ է դառնում: