կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-26 11:41
Հասարակություն

Եզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչություն

Եզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչություն

Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Մոսկվայի Ս․Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արք․Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։

Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացան նաև ուրար կրելու իրավունք:

Այս տարվա դպրական տվչությունը յուրահատուկ էր այն առումով, որ Սանկտ Պետերբուրգի, Վոլգոգրադի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի քահանաների զավակները նույնպես դարձան դպիրներ:

Արարողության ավարտին սրբազան հայրը շնորհավորեց ընծայացուներին և օրհնության խոսք ասաց՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս մեծ սիրով ու նվիրումով կշարունակեն սպասավորել Հայ Եկեղեցում: «Աստծո օրհնությամբ միասնական, հաղթանակով, անսասան հավատով ապրենք և գործենք»,- ասաց սրբազան հայրը:

Դեկտեմբերի 25-ին դպրական աստիճան ստացած 25 հայորդիների մեծ մասը ծնվել ու կրթություն է ստացել Ռուսաստանում: Նրանց ազգային ինքնության միակ հենարանն ու երաշխավորը Հայ Եկեղեցին է: