|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաև բարերար:
Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Առաջնորդարանով: