|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանավը։
«Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության՝ անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։
Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։ Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։
Բոլորիս ցանկանում եմ, որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»։
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ընդգծել է Շարմազանովը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 26․11․2025 թ-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, որի ժամանակ առաջարկել է ներընդդիմադիր համերաշխություն հետևյալ կետերի շուրջ․
1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,
3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,
4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,
5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,
6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում։