|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հերթական գրառումն է արել` կապված Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ. հայտնում է ТАСС-ը:
«Դժվար է հավատալ, որ սենատոր Լինդսի Գրեմը կարող էր դեմ լինել զինվորների կյանքի փրկությանը և միլիարդավոր դոլարների խնայողությանը: Ինչի՞ համար ենք մենք պատերազմում հանուն մեր թշնամու, Սիրիայի, մնում այնտեղ ու սպանում ԻՊ-ին հանուն նրա, հանուն ՌԴ-ի, Իրանի և այնտեղ գտնվող այլ երկրների: Ժամանակն է կենտրոնանալ մեր երկրի վրա, մեր երիտասարդությանը տուն բերել, որտեղ նրանք պետք է լինեն»,- գրել է նա: