կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 11:10
Հասարակություն

Այսօր Արցախի խորհրդարանի պատանդված նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի խորհրդարանի պատանդված նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Դավիթ Իշխանյանն իր ծննդյան օրը կրկին դիմավորում է անազատության մեջ՝ Բաքվի բանտում։ Երկու տարուց ավելի է արդեն ինչ ձգձգվող շինծու դատավարությամբ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ռազամական և քաղաքական ղեկավարներին, որոնց շարքում է Արցախի Խորհրդարանի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Արցախի երկարամյա ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Սա բոլորիս պատասխանատվության հարցն է, առաջին հերթին ՀՀ իշխանությունների, որոնք բացարձակ շահագրգռվածություն չեն ցուցաբերում՝ նրանց ազատությունը պահանջելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու արդար դատավարության աահովումն ազգային և միջազգային պարտավորություն են և պետք է պայքարել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար։

Բարի տարեդարձ սիրելի՛ ընկեր, ուժ և համբերություն, շուտափույթ վերադարձ։ Թող այս օրը լինի հշեցում մարդկային արժանապատվության, իրավունքների ու արդարության արժեքի մասին։

Չմոռանանք, չլռենք, շարունակենք պահանջել արդարություն և ազատություն մեր բոլոր հայրենակիցներին։

Ապառաժ