կարևոր
1132 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-26 10:57
Հասարակություն

«5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար. հայտարարություն

«5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար. հայտարարություն

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար։

«Որպես առաջարկ և հայտարարություն՝

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»:

Հիշեցնենք՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործելու։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։

ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը:

Նշենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես նաև Եկեղեցու դեմ արշավը և ՓԲԸ-ի գործունեության դադարեցման պահանջը ձևավորվեց այն բանից հետո, երբ մեկնարկեց վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի պայքարը։ Քաղաքացիական պայմանագրի անդամներն այս ամենի մասին խոսում էին դեռևս անցած տարվանից՝ դժգոհելով դրա բովանդակությունից։