|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան և զբաղվում դրանց իրացմամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նոյեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Սակայն նկատելով ոստիկաններին, նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով երկու փաթեթ։
Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։
Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։