|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ հանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջև:
Քննարկվել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում ջանքերի մեկտեղման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական: