|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սննդաբանները հայտնում են, որ կազմվել է այն մթերքների ցուցակ, որոնք վատացնում են ծխախոտի համը և միաժամանակ օգնում են պայքարել հավելյալ քաշի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, մասնագետների կարծիքով` այնպիսի մթերքների համը, ինչպիսիք են լոլիկը, պղպեղը, սմբուկը, լոբին, ծնեբեկը, վարունգը և կաթը, կարող են օգնել ձերբազատվել ծխելու վնասակար սովորությունից: Կան այնպիսի սննդամթերքներ, որոնք ծխախոտի համն ավելի հաճելի են դարձնում. դրանք կոֆեին են պարունակում (թեյ, սուրճ, կոկա-կոլա):
Գիտնականները ծխող մարդկանց խորհուրդ են տալիս շատ օգտագործել ցիտրուսային և վիտամին С-ով հարուստ սնունդ, քանզի ծխող մարդկանց օրգանիզմում վիտամին С-ի քանակն անբավարար է, ուստի պետք է հնարավորինս շատ ուտել նարինջ, մանդարին, կիտրոն, ինչպես նաև սև հաղարջ: