|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ
Երևանի քաղաքապետի մայիսի 17-ի Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին որոշման հետ կապված՝ մայրաքաղաքում ավելի քան 750 հանրային սննդի ծառայություններ իրականացնողների առաջարկվել էր ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ կամ գոտիներ:
Օգոստոս ամսվա դրությամբ Երևան քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտներից 126-ն արձագանքել են առաջարկին և առանձնացված տարածքներ են ապահովել ծխելու համար: Այդ թվում 38 հանրային սննդի օբյեկտ՝ Կենտրոն վարչական շրջանում, 29-ը՝ Արաբկիրում, 9-ը՝ Շենգավիթում, 8- ը՝ Նորք-Մարաշում, 7-ը՝ Ավանում և այլն: