|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում:
Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» կամ «բավարար» գնահատականներին:
Այս մոտեցումը պետք է տարածվի նաև տարբեր պաշտոնների առաջխաղացման նպատակով ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա:
Թեման հիշեցի, որովհետև 1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր»: