կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 13:34
Իրավական

Հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը․ փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը․ փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել  է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Քրեական օրենսգրքի համաձայն դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։ Քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։

Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։

Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։

Հ․Գ․ Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։

Նախապես տեղեկացնեմ, որ ուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»,- գրել է Հովհաննիսյանը։