|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում իր ելույթում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, գրում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ինքը համոզվել է, որ ադրբեջանական կողմը հակված է եռակողմ հայտարարության կատարմանը:
Աբդոլլահիանը հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է հաղորդակցությունների եւ տրանսպորտային ուղիների բացմանը, ինչն արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ: «Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այդ նպատակի, ներուժի իրականացման համար»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։