|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տոներին ընդառաջ Յունիբանկը ներկայացնում է նվեր քարտ, որը հարազատներին, մտերիմներին և ընկերներին հաճելի անակնկալ մատուցելու հրաշալի հնարավորություն է։
Նվեր քարտը հարմար և ժամանակակից նվեր է ցանկացած տոնական առիթի համար՝ Նոր տարի, ծննդյան օր, հարսանիք, հոբելյան կամ այլ նշանակալի իրադարձություն։ Այն ստացողին հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել իր նվերն ու ձեռք բերել հենց այն, ինչ ցանկանում է։
Նվեր քարտը կարելի է պատվիրել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում՝ ընտրելով գումարը՝ 10 000-ից մինչև 300 000 ՀՀ դրամ։ Քարտով հնարավոր է վճարումներ կատարել խանութներում, ժամանցի կենտրոններում, սրճարաններում և ռեստորաններում, ինչպես նաև առցանց հարթակներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կանխիկացնել միջոցները։ Քարտը ստացողը կարող է օգտագործել գումարը և միանգամից, և մաս-մաս։
Նվեր քարտի գումարը օգտագործման համար հասանելի է դառնում առցանց ակտիվացումից հետո։ Դրա համար ստացողը պետք է սկանավորի քարտին կցված QR կոդը և լրացնի անհրաժեշտ տվյալները։
Նվեր քարտեր առաջարկելով՝ Յունիբանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն ծառայությունները՝ ուղղված հարմարավետությանը, ճկունությանը և ժամանակակից ֆինանսական լուծումներին: