|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքվի դատարանի առջեւ այսօր հերթական պիկետն է անցկացվել` ի պաշտպանություն թալիշ մտավորական, «Թալըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հալիլ Մամեդովի. տեղեկացնում է Regnum գործակալությունը: Ակցիային մասնակցել է մոտ 40 մարդ, որոնք պահանջել են բաց դատավարություն անցկացնել:
Դատարանի դահլիճում Մամեդովը, ի նշան բողոքի փակ դատալսումների դեմ, շարունակում է նստել դիմակով` դեմքով դեպի պատը:
Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով անցյալ տարվա հունիսի 21-ին ձերբակալված Մամեդովը մեղադրվում է 3 հոդվածով` հայրենիքի դավաճանություն, ազգային եւ կրոնական պառակտման հրահրում, թմրանյութերի անօրինական պահում եւ տարածում: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա բանտարկություն:
Միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններչը Մամեդովին ճանաչել են խղճի բանտարկյալ եւ բազմիցս պահանջել են ադրբեջանական իշխանություններից անհապաղ ազատ արձակել նրան:
Մամեդովին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա համացանցում տեղադրել է իր հեղինակած` հանրահայտ Ты кто такой, давай до свидания հոլովակը: