|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները եւ նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեեւ առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել:
Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը կայացավ փետրվարի 26-ին, որի առիթով 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դիզվառելիքի գործով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։