|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հանրահայտ, անկրկնելի, պրովոկացիոն, զարմանալի ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը. այս մասին ԵՐԿԻՐ-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնից:
Ռեժիսորի սկանդալային հայտարարությունը Կաննի կինոփառատոնում ռեժիսորին դարձրեց անցանկալի հյուր, սակայն ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում ներառված «Մելանխոլիան» այն ֆիլմերից է, որոնք չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին:
Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսևորել:
«Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին: