|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ Youtube-ում արդեն հասանելի է «Землетрясение» («Երկրաշարժ») ֆիլմի թիզերը: Ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, պրոդյուսերը` Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմում կերպարները մարմնավորել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտեմ Բիստրովը, Սաբինա Ահմեդովան, Էմիլ Կիրակոսյանը, Վիկտոր Ստեփանյանը, Սոս ջանիբեկյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը:
Դիշդիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել ֆիլմի փակ դիտումը: «Ֆիլմը ցուցադրվել է ամերիկացի և չինացի դիստրիբյուտորների համար: Դահլիճում մոտ 20 մարդ է եղել: Ֆիլմը, կարծես, բոլորը հավանել էին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռուսական պրեմիերան տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 1-ին: