|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երկար բանակցություններից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կներկայացնի Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը, որը 2011 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն». տեղեկացնում է «Ոսկե ծիրան»-ի մամուլի կենտրոնը:
Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, եւ բոլորն էլ արժանացել են բարձր գնահատականի:
Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել. նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:
«Կենաց ծառ» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: