|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր մեկնարկել է Կաննի 64-րդ կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 22-ը: Կներկայացվեն 86 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից 54-ն ընդգրկված են կինոֆորումի պաշտոնական ծրագրում եւ պայքարելու են մրցանակների համար:
Բացման արարողության ժամանակ իտալացի կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին շնորհվելու է «Ոսկե արմավենու ճյուղը»` համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Կինոփառատոնը կսկսվի Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով, որում նկարահանվել է նաեւ Ֆրանսիայի նախագահի կինը` Կարլա Բրունին: