|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյանական շաբաթը: Արդեն հայտնի է դարձել նաեւ քիմիայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրը: Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Դանիել Շեխթմանին կոմիտեն շնորհել է մրցանակը քվազիբյուրեղների բացահայտման համար. հաղորդում է Gazeta.ru-ն:
Շեխթմանը քվազիբյուրեղի առաջին միկրոլուսանկարը ստացել է 1982 թվականին, սակայն գիտնականի գյուտին վերապահումով են մոտեցել:
70-ամյա իսրաեյլցի գիտնականին մրցանակ ստանալու մասին հաղորդել են հեռախոսով, նա ներկա չի եղել Նոբելյան շաբաթին:
Իսկ մրցանակը` 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1.4 միլիոն դոլար), նրան կհանձնեն Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին կայանալիք պարգեւատրման պաշտոնական արարողության ժամանակ: