|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն աղանդավոր է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Սակայն Ամարյանն այդպես էլ անուն չնշեց` ասելով, որ ինքն ուղղակի փաստն է ամրագրում:
«Հայաստանի բնակչության 210-220 հազարը քայքայիչ աղանդների հետևորդներ են: Տարեցտարի աղանդավորների թիվն աճում է»,-ասաց Ամարյանը եւ հավելեց, որ Ավետարանական եկեղեցին նույնպես վարում է աղանդավորական գործունեություն, քանի որ ինչ-որ ՀԿ-ի կցորդ է:
Նա նշեց նաեւ, որ վերջերս ԶԼՄ-ներում շահարկվող այն կարծիքը, թե Հայաստան է մուտք գործել նոր` «Աստծո հարսնացուները» և «Կենդանի հավատք» աղանդները, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ կրոնական կառույցները նոր չեն մուտք գործել Հայաստան, պարզապես ԶԼՄ-ներին են այժմ հայտնի դառնում: