կարևոր
715 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-03 16:53
Հասարակություն

Մեկն ասում ա` տվել են, մեկն ասում ա` չեն տվել, եթե միջանցքը տան, մեր գյուղում մարդ չի մնա. սյունեցի

«Զանգեզուրի միջանցքի» թեման հատկապես Սյունիքի բնակավայրերում ամենաքննարկվողներից է։ Սահմանամերձ Նռնաձորում ամեն Աստծո օր մարդիկ արթնանում են վտանգի զգացումը սրտներում՝ եթե Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» տրամադրի և ադրբեջանցիները Սյունիքով ազատ ելումուտ անելու հնարավորություն ունենան, իրենք ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրն ու տները։ Ադրբեջանական ձեռագրին նռնաձորցիները ծանոթ են դեռ Խորհրդային տարիներից։ Լաուրա Խաչատրյանը Նռնաձորի հնաբնակներից է։ Ասում է՝ ադրբեջանցիները քարեր էին նետում Երևան գնացող երկաթուղու ուղղությամբ, հիմա ինչեր կանեն։

Մանրամասն՝ տեսանյութում։