|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչով դիմել են ՀՀ նախագահի թեկնածուներին: Ստորև ներկայացնում են տեքստը.
«Հաշվի առնելով, որ պետական միջոցներից ֆինանսավորում ստացող Հանրային հեռուստաընկերությունը երբեք եթեր չի տրամադրում ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և խմբերին Հայաստանում հրատապ և մտահոգիչ խնդիրների մասին խոսելու համար, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» կոչ է անում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին մրցապայքարում իրենց տրամադրվող Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օրինակով, ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել ՀՀ քաղաքացիներին»: